Գերմանիայում սկանդալ է հասունանում. պատճառը ֆուտբոլիստների սանրվածքներն են
Գերմանիայի Պրոֆեսիոնալ վարսավիրնների միութունում նկատել են, որ չնայած կորոնավիրուսով պայմնավավորված արգելքների, ֆուտբոլիստները հանդես են գալիս նոր խնամված, գեղեցիկ սանրվածքներով։ Բանն այն է, որ կարանտինի պայմաններում փակվել են վարսավիանոցները․ արգելված է անգամ մազ կտրել տնային պայմաններում։
Այդ կապակցությամբ Պրոֆեսիոնալ վարսավիրների միությունը բաց նամակ է գրել Գերմանիայի Ֆուտբոլային միության նախագահին՝ խնդրելով պահպանել կարանտինով սահմանված նորմերը․
«Մենք՝ վարսավիրներս, բազմաթիվ զանգահարություններ ենք ստանում մեր հաճախորդներից, որոնք մեզ առաջարկում են շրջանցել օրենքը և կտրել իրենց մազերը տնային պայմաններում։
Ֆուտբոլիստները մեր ասածի լավ օրինակն են, այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեզ, որպեսզի Դուք էլ պայքարեք անօրինական գործունեության դեմ։ Եկե՛ք համաճարակի դեմ պայքարի ճանապարհը միասին անցնենք»,- գրված է նամակում, որը մեջբերում ռուսական Match TV հեռուստաալիքի պաշտոնական կայքը։
Տեղեկացնենք, որ ամռանը «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն տուգանվել էր ակումբի կողմից վարսավիրին տուն հրավիրելու համար։
# Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի ֆուտբոլային միություն, Ջեյդոն-Սանչո