Canal+. Ռեալը և Ռաբիոն բանավոր համաձայնության են եկել
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալ:
Canal+-ը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանը բանավոր համաձայնության է եկել «Ռեալի» ներկայացուցիչների հետ ամռանը Մադրիդ տեղափոխվելու համար:
Ֆրանցիացու պայմանագիրն ավարտվում է «ՊՍԺ»-ի հետ և դրա համար նա կարող է ամռանը «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:
Ամռանը մադրիդցիները մտադիր են փոփոխություններ անել կազմում, իսկ Ռաբիոն համապատասխանում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պահանջներին:
Մեկ տարի առաջ «Ռեալն» արդեն փորձել էր ձեռք բերել Ադրիենին, քանի որ Կովաչիչը վարձավճարով տեղափոխվել էր «Չելսի», սակայն տրանսֆերն այդպես էլ չսվեց:
Ավելի վաղ ֆրանսիացու ձեռք բերմանը հավակնում էր «Բարսելոնան», սակայն ֆուտբոիստի մոր և գործակալի չափազանցված պայմանների պատճառով կատալոնացիները դուրս էին եկել բանակցություններից:
# Ռեալ, տրանսֆերներ