«Ատալանտան» միավոր կորզեց «Յուվենտուսից»🎥
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» հետ։ Թիմերը խաղաղ ելք կնքեցին՝ միմյանց դարպասն ուղարկելով մեկական գնդակ։
Առաջինը հաջողության հասան Թուրինյան ակումբի ֆուտբոլիստները․ հանդիպման 29-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Ֆեդերիկո Կիեզան (1:0)։
Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը հավասարեցրեց խաղի հաշիվը (1:1)։
«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ իր թիմին առաջ մղելու լավ հնարավորություն, սակայն 11-մետրանոց հարվածից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Խաղն այդպես էլ ավարտվեց (1:1)։ «Յուվենտուսն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ատալանտան» 18 միավորով 8-րդն է։
# Ա Սերիա, Ատալանտա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ռեմո Ֆրոյլեր