Ընթերցողի կարծիք․ Ֆուտբոլի գլխավոր քիմիկոսը
Կներեք, բայց նորից Ժոզեի «Տոտտենհեմի» մասին, այսինքն, ավելի հստակ՝ ԱՊԼ-ի առաջատարի
«Արսենալի» նկատմամաբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո Ժոզեն մոտեցավ Հին Մին Սոնին, ով ասուլիս էր տալիս և նրա ականջին ինչ-որ բան շշնջաց, ինչից հետո մոտեցավ խոսափողին՝ խոսքն ուղղելով հարավկորեացուն․ «Ի՜նչ «հասարակ» գոլ բայց դու հեղինակեցիր (ավելի տիպիկ թարգմանությունը կլինի՝ ի՜նչ հավայի գոլ դու հեղինակեցիր)»։
Ցանկացած հարաբերություն քիմիա է։ Ցանկացած խմբակային հարաբերություններ, որտեղ կան գլխավոր մարզիչ, մարզիչներ, թիմի խաղացողներ ու մնացած անձնակազմը, հրաշալի մթնոլորտ ստանալու համար գլխավոր մարզիչը պետք է քիմիկոս լինի։
Այո, Ժոզեն ու իր թիմը, կներեք ավելի հարմար, հատկանշող բառ չգտա, ուղղակի կայֆ են ստանում այդ քիմիայից։ Էմոցիա, էնտուզիազմ (ի դեպ հունարեն բառ է, նշանակում է՝ աստված քո մեջ)․․․ ահա թե որ երևույթներն են թագավորում «Տոտտենհեմի» հանդերձարանում։
«Տոտտենհեմի» վերջին երեք հանդիպումները «մեծ վեցնյակի» թիմերից «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» դեմ էին, որոնց շրջանակում լոնդոնյան ակումբը ոչ մի գնդակ բաց չթողեց, երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի «Սթեմֆորդ Բրիջում» (չմոռանանք նաև հոկտեմբերյան 1-6 հաշվով հաղթանակը «Օլդ Թրաֆֆորդում)։ Այս ամենն ուղղակի պարտադրում է գովեստի խոսքեր շռայլել «Տոտենհեմի» պաշտպանության մասով։
Ընդամենը յոթ շաբաթ առաջ մենք արձանագրում էինք, որ «Տոտտենհեմը» ԱՊԼ- պատմության միակ թիմն է եղել, որը հանդիպման 82-րդ րոպեի դրությամբ առավելություն ունենալով 3-0 հաշվով, հաջողացրել է չհաղթել («Տոտտենհեմ 3։3 «Վեսթ Հեմ») տվյալ խաղը։ Դրանից հետո Ժոզեի թիմը ԱՊԼ-ում բաց է թողել ընդամենը մեկ գնդակ վերջին վեց հանդիպումներում («Տոտտենհեմ 2:1 Բրայթոն»)։ Ընդհանուր առմամբ, ԱՊԼ-ում պորտուգալացու թիմը գնդակ բաց չի թողնում 394 րոպե, դրանցից 270-ը բաժին է ընկնել «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» դեմ հանդիպումներին, որոնց ընթացքում Ուգո Լյորիսը կատարել է ընդամենը 10 սեյվ՝ մեծ մասը հասարակ։
Դա նորմալ չէ։
Իհարկե, Մաուրիսիո Պոչետինոյի ժամանակ էլ «Տոտտենհեմը» տպավորիչ «չոր» խաղերի շարք է ունեցել, բայց երբեք «մեծ վեցնյակի» թիմերի դեմ, այն էլ՝ անընդմեջ։ «Տոտտենհեմը» այժմյան պաշտպանության կենտրոնը կազմում են Էրիկ Դայերն ու Տոբի Ալդերվեյրելդը, եզրերում Սերժ Օրյեն ու Սերխի Ռեգիլիոնն են, վերջիններիս առաջ շարժվելու դեպքում նրանց դիրքերը փակում են Պիեր-Էմիլ Հոյբերգն ու Մուսա Սիսսոկոն, ինչը տակտիկական շատ ուժեղ քայլ է, ինչը կարդալիս հասարակ է թվում ։ Այս ամենի մասին առանձին նյութ կլինի, որպեսզի հարգելի ընթերցողը ավելի խորը պատկերացում կազմի։
«Արսենալը» խաղից կատարել է 32 օդային փոխանցում (ընդհանուր 44) և ոչ մի արդյունք։ Երկրորդ խաղակեսում հինգ րոպեանոց հատված եղավ, երբ «զինագործենրը» գնդակին տիրում էին 91% առավելությամբ, բայց տիրել գնդակին, երբեք չի նշանակում տիրել իրավիճակին, սա աքսիոմ է, որին բոլորից լավ տիրապետում է Ժոզե Մոուրինիոն։
Վերջին «չոր» խաղերի մասին Մոուրինիոն նշեց բոլոր ֆուտբոլիստներին, որ դա միայն պաշտպանության լավ խաղի արդյունքը չէ, այլ ամբողջ թիմի, օրինկներով նշեց Քեյնին, Բերգվեյնին, նույնիսկ վերջին խաղում մեկ րոպեով փոխարինման մտած Ջո Ռոդոնին։
Ի տարբերություն վերջին տարիների «Տոտտենհեմի»` այս «Տոտտենհեմի» խաղացողները հստակ գիտեն՝ ինչ են անում, ու ինչի համար են անում, նրանք լկտի ձևով ինքնավստահ են, հավատում են մարզչին, իսկ մարզիչը՝ նրանց։
Մինչ բուքմեյկերները ԱՊԼ-ի ֆավորիտ են համարում «Մանչեսթեր Սիթիին» ու «Լիվերպուլին»՝ ավելացնելով ու պակասեցնելով նրանց չեմպիոնության գործակիցները, Լոնդոնի հյուսիսում քիմիկոսը անում է իր «սև» գործը, դուք էլ վերցրեք մի քիչ էմոցիա ու էնտուզիազմ ու ստացեք այդ կայֆը։ Եղեք ձեր կյանքի գլխավոր քիմիկոսը։
Կարեն Պողոսյան
# ԱՊԼ, Ընթերցողի կարծիք, Ժոզե Մոուրինիո, Կարեն Պողոսյան, վերլուծություն, Տոտենհեմ