Զլատանը վնասվածք է ստացել․ հայտնի է, թե երբ նա խաղադաշտ կվերադառնա
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։
Միլանյան ակումբի կազմում այդ խաղում վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել Զլատան Իբրահիմովիչը։
Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, շվեդ ֆուտբոլիստը վնասել է ձախ ազդրը, ինչի պատճառով բկացակայի 3-4 շաբաթ։
Այսպիսով, Զլատանն իր ակումբին չի կարողանա օգնել առաջիկա մի քանի խաղերում։ Մասնավորապես նա մանշանակ բաց կթողնի Եվրոպա լիգայի վերջին 3 հանդիպումները, որոնց շրջանակում «Միլանը» պետք է մրցի «Լիլի», «Սելթիկի» և «Սպարտա Պրահայի» դեմ։ Իբրան բաց կթողնի նաև Ա սերիայի շրջանակում կայանալիք «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի» և «Պարմայի» դեմ խաղերը, իսկ դեմկտերբերի 23-ին նախատեսված «Լացիոյի» դեմ նրա մասնակցությունը կախված կլինի վերականգնման ընթացիքց։
# Ա-սերիա, Եվրոպա-լիգա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան