Պաշտոնական. Բավարիան 80 միլիոն արժողությամբ տրանսֆեր է իրականացրել
«Բավարիան» պաշտոնապես հայտնել է Լյուկա Էրնանդեսին ձեռք բերելու մասին:
«Աթլետիկոյի» պաշտպանի համար մյունխենյան ակումբը «Աթլետիկոյին» է վճարել 80 միլիոն եվրո:
«Բավարիան» 23-ամյա ֆրանսիացու հետ կքնել է 5 տարվա պայմանագիր:
Նշվում է, որ գործարքն ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 1-ից:
Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Էրնանդեսը «Բավարիայում» ստանալու է տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ:
# Աթլետիկո, Բավարիա, տրանսֆերներ