Բորուսիան հյուրընկալվելիս խայտառակեց Շախտյորին🎥
Նոյեմբերի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 3-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Բորուսիա Մյունխենգլադբախը» հյուրընկալվել էր։
«Հանքափորները» խաղի հենց մեկնարկից «քանդվեցին»՝ չկարողանալով լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանական ակումբին։ Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբը պարզապես ջախջախեց մրցակցին և 6 գնդակ ուղարկեց Անատոլի Տրուբինի պաշտպանած դարպասը։
Մարկո Ռոզեի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալասան Պլեան, մեկական անգամ էլ աչքի ընկան Լարս Շտինդլն ու Ռամի Բենսեբաինին, իսկ Վալերի Բոնդարը գրավեց սեփական դարպասը։
«Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 5 միավոր և բարձրացավ B խմբի 1-ին հորիզոնական, իսկ «Շախտյորը» 4 միավորով 2-րդն է։
# Ալասան Պլեա, Անատոլի Տրուբին, Բորուսիա Մյունխենգլադբախ, Լարս Շտինդլ, Մարկո Ռոզե, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա, Ռամի Բենսեբաինի, Վալերի Բոնդար