Ատալանտան շարունակում է արդյունավետ և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում մրցաշարի խաղարկության իսկական բացահայտում դարձած «Ատալանտան» D խմբի շրջանակում հյուրընկալվել էր Դանիան ներկայացնող «Միդյուլլանին»։
Ջանպիերո Գասպերինիի սաները շարունակում են արդյունավետ և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, ինչն էլ նպաստեց, որ Բերգամոն ներկայանցող ակումբը 4 անպաստասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0։3 էր․ աչքի էին ընկել Դուվան Սապատան, Ալեխանդրո Գոմեսը և Լուիս Մուրիելը, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց թիմի նորեկ Ալեքսեյ Միրանչուկը, ով 89-րդ րոպեին եզրափակեց Յոսիպ Իլիչիչի փոխանցումը։
# Ալեխանդրո Գոմես, Ալեքսեյ Միրանչուկ, Ատալանտա, Դուվան Սապատա, Լուիս Մուրիել, Միդյուլլան, Չեմպիոնների-լիգա