Յոթգոլանի թրիլլեր Բոլոնիայում․ Սասուոլոն հիանալի comeback իրականացրեց🎥
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Բոլոնիան» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։
Բոլոնյան ակումբը հանդիպման 60-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 3։1 հաշվով, սակայն «Սասուոլոյին» հաջողվեց բեկել խաղի ընթացքը՝ հիանալի comeback իրականացնելով։
Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակվեցին մեկական գոլով․ 9-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ռոբերտո Սորիանոն, իսկ 18-րդ րոպեին հյուրերի կազմից հաշիվը հավասարեցրեց Դոմենիկո Բերարդին։
Նախքան ընդմիջման գնալը՝ 39-րդ րոպեին, Մաթիաս Սվանբերգը կրկին առաջ մղեց Սինիշա Միխայիլովիչի թիմին, իսկ 60-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլոնին ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը։
Բաց թողած երրորդ գոլից հետո անմիջապես ուշքի եկան և պաշարեցին «Բոլոնիայի» տուգանային հրապարակը, ինչի արդյունքում 64-77-րդ րոպեների ընթացքում 3 անգամ գրավեցին Լուկաշ Սկորուպսկու պաշտպանած դարպասը։ 64-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլիպ Ջուրիչիչը, 70-րդ րոպեին՝ Ֆրանչեսկո Կապուտոն, իսկ 77-րդ րոպեին Տակեհիրո Տոմիյասուն գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, Ռոբերտո դե Ձերբիի սաներին հաջողվեց հաղթել 3։4 հաշվով, վաստակեցին 10 միավոր՝ բարձնալաով 2-րդ հորիզոնական։ «Բոլոնիան» մնաց 3 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Բոլոնիա, Դոմենիկո Բերարդի, Լուկաշ Սկորուպսկի, Մաթիաս Սվանբերգ, Ռիկարդո Օրսոլինի, Ռոբերտո դե Ձերբի, Ռոբերտո Սորիանո, Սասուոլո, Սինիշա Միխայիլովիչ, Տակեհիրո Տոմիյասու, Ֆիլիպ Ջուրիչիչ, Ֆրանչեսկո Կապուտո