ԵԼ․ հայտնի են դարձել Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում, տեղի կունենա Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հայկական ակումբներից եվրագավաթային պայքարում մնացել է միայն Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը չնայած ՉԼ որակավորման առաջին փուլում 0։1 հաշվով զիջեց կիպրական «Օմոնիային», պայքարը շարունակելու է ԵԼ որակավորման երկրորդ փուլում։
Հայտնի են դարձել երևանյան ակումբի հավանական մրցակիցները․
«Դրիտա» (Կոսովո)
«Կոննաս-Կի Նոմադս» (Ուելս)
«Ֆոլա» (Լյուքսեմբուրգ)
«Սիլեքս» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Բուդուչնոստ Պոդգորիցա» (Չեռնոգորիա)
«Դինամո Թբիլիսի» (Վրաստան)
«Աստանա» (Ղազախստան)
# Աստանա, Արարատ-Արմենիա, Բուդուչնոստ, Դինամո-Թբիլիսի, Դրիտա, Եվրոպա-լիգա, Կոննաս-Կի Նոմադս, Սիլեքս, Ֆոլա