Զիդան․ «Այս չեմպիոնության համար ավելի ուրախ եմ, քան Չեմպիոնների լիգայի տիտղոսի»
Երեկ՝ հուլիսի 16-ին, «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»՝ 34-րդ անգամ նվաճելով Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը․
«Անհավանական զգացողություն է։ Բառեր չեմ գտնում, որպեսզի բացատրեմ զգացողություններս։
Խաղերի ժամանակ կռվում էին խաղացողները։ Այո՛, ես նույնպես դերակատարում ունեի, սակայն ամեն ինչ արեցին նրանք։ Սա անհավանական ակումբ է, և երբ ես ֆուտբոլիստներին տեսնում եմ երջանիկ, նույնպես երջանկանում եմ։
Մենք դարձանք չեմպիոն, քանի որ բոլորից շատ միավորներ վաստակեցինք և դրանով ամեն ինչ ասված է։ Սա իմ կարիերայի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Ես չեմպիոնության համար ավելի ուրախ եմ, քան Չեմպիոնների լիգայի տիտղոսի, քանի որ Լա լիգան հիանալի մրցաշար է»,- նշել է Զինեդին Զիդանը, իսկ նրա խոսքերը փոխանցում է Marca-ն։
# Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ