Միլանը շարունակում է վերելք ապրել?
Կայանում է իտալական Ա սերիայի 33-րդ տուրը։
Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Միլանը» շարունակում է վերելքով հանդես գալ։ Ստեֆանո Պիոլիի սաները 33-րդ տուրում «Սան-Սիրո» մարզադաշտում հյուրընկալել էին «Պարմային»։
Առաջին խաղակեսից հետո Յասմին Կուրտիչի խփած գոլի շնորհիվ հյուրերն անսպասելիորեն հաղթում էին, սակայն, ինչպես միշտ, «Միլանը» երկրորդ խաղակեսում սկսեց ավելի հավաքված գործել՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ։ Գոլերի հեղինակներ դարձան Ֆրանկ Կեսիեն, Ալեսիո Ռոմանյոլին, ինչպես նաև Հական Չալհանօղլուն։
Հավելենք, որ առաջնության վերսկսումից հետո միլանյան ակումբն որակական առումով լրիվ այլ ֆուտբոլ է ցուցադրում։ «Կարմրասևերը» վերսկսումից հետո անցկացրել են 7 հանդիպում՝ հաղթելով 5-ը, իսկ երկու խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 53 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։ Քանի որ «Նապոլին» հաղթել է Իտալիայի գավաթի խաղարկությունում և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, ապա «Միլանը» առաջնությունը 7-րդ տեղում ավարտելու դեպքում հնարավորություն կստանա մասնակացել Եվրոպա Լիգայի խաղարկության որակավորման փուլին։ «Պարման» 40 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Ալեսիո Ռոմանյոլի, Հական Չալհանօղլու, Միլան, Պարմա, Ստեֆանո Պիոլի, Ֆրանկ Կեսիե