Միլանի հիանալի համերգը «Սան-Սիրոյում»?
Երեկ՝ հուլիսի 7-ին, մեկնարկեց իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 31-րդ տուրը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ դուրս եկան «Միլանն» ու «Յուվենտուսը»։
Վաղեմի մրցակիցների անհետաքրքիր առաջին խաղակեսից հետո երկրորդ խաղակեսը պարզապես անհավանական ֆուտբոլի պարգևեց ֆուտբոլասերներին։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում թուրինյան ակումբը երկու գնդակի առավելություն սատացավ․ նախ 47-րդ րոպեին հաշիվը բացեց Ադրիեն Ռաբիոն, իսկ 53-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ թե ինչ կատարվեց այդ գոլերից հետո անչափ հուզիչ էր։
Թվում էր՝ Մաուրիցիո Սարիի թիմը խփած երկու գնդակիներից հետո հանդիպումը կհասցնի տրամաբանական ավարտին, սակայն «Միլանի» ֆուտբոլիստները ընդամենը 5 րոպեում երեք անգամ գրավեց Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարպասը։ 62-67-րդ րոպեներին աչքի ընկան Զլատան Իբրահիմովիչը, Ֆրանկ Կեսիեն և Ռաֆայել Լեաուն։ Այդ շոկային comeback-ից հետո էլ միլանյան ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, իսկ 80-րդ րոպեին Անտե Ռեբիչը դրեց հանդիպման վերջակետը՝ ահահովելով «կարմրասևերի» գերֆանտաստիկ հաղթանակը սեփական պատերի ներքո։
«Միլանն» այս հաղթանակից հետո վաստակեց 49 միավոր, շրջանցեց «Նապոլիին» և «Ռոմային»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ «Յուվենտուսն» էլ իր հերթին չկարողացավ օգտվել «Լացիոյի» հերթական պարտությունից՝ գործնականում լուծելով չեմպիոնի տիտղոսի հարցը։ Հռոմեական ակումբը երեկ հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց հետնապահների թվում ընթացող «Լեչչեին»։ Թուրինյան ակումբը մնաց 75 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «արծիվները» 68 միավորով երկրորդն են։
# Ա-սերիա, Ադրիեն Ռաբիո, Անտե Ռեբիչ, Զլատան-Իբրահիմովիչ, Կրիշտիանու-Ռոնալդու, Միլան, Յուվենտուս, Ռաֆայել Լեաու, Ֆրանկ Կեսիե