Լիվերպուլը դժվարությամբ հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»:
Հանդիպման 26-րդ րոպեին Մանեն բացել է հաշիվը: 74-րդ րոպեին Բաբելը գրավել է նախկին թիմի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Ջեյմս Միլները հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 76 միավորով բարձրանում է առաջին հորիզոնական. 74 միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթին» տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:
# ԱՊԼ, Լիվերպուլ