ԱՊԼ-ի հնարամիտ տարբերակը երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու համար
Անգլիական ֆուտբոլային իշխանությունները դիտարկում են ախտահանող թունելի օգտագործման գաղափարը, որպեսզի երկրպագուները կարողանան վերադառնալ ֆուտբոլային մարզադաշտեր։
Այժմ Մեծ Բրիտանիայում բոլոր սպորտային իրադարձությունները քիչ-քիչ պատրաստվում են վերսկսվել, այդ թվում նաև՝ անգլիական Պրեմիեր լիգան, սակայն դեռևս դրանք անցկացվելու են առանց երկրպագուների ներկայության, սակայն ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի ղեկավարները դիտարկում են այնպիսի տարբերակներ, որոնք հնարավորություն կտան երկրպագուներին վերադառնալ մարզադաշտ։
Այդ տարբերակներից մեկը ախտահանող թունելի գաղափարն է, որը երկրպագուներին հնարավորություն կտա մարզադաշտ մտնելուց առաջ ախտահանվել։ Այդ թունելներում կգործեն «ShieldMe» համակարգը, որն էլ կախտահանի երկրպագուներին։
Այդպիսի մի քանի համակարգեր արդեն գործարկվել են որոշ արտադրամասերում աշխատակիցներին ախտահանելու համար։ Այդ համակարգն աշխատում է ախտահանող բոլոր անհրաժեշտ միջոցներով՝ հիմնականում քլոր պարունակող նյութերով։ Պրեմիեր լիգայի ղեկավարները կարծում են, որ այպսիսի թունելների իրագորոծումը, սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև դիմակների կրումը շատ ավելի հավանական կդարձնեն երկրպագուների վերադարձը ֆուտբոլային մարզադաշտեր։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ին։ Այդ օրը կկայանան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում՝ «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»
# ԱՊԼ, կորոնավիրուս