Աղբյուր․ «Քեյնը դեմ չէ Յունայթեդ տեղափոխությանը»
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա հարձակվողն արդեն քանի ամիս է ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից և փնտրում է կարիերան շարունակելու հարմար տարբերակներ։ Ավելի վաղ հաղորդովում էր, որ «Տոտենհեմը» մեծ պարտքեր ունենալու պատճառով պատրաստ է անգլացի ֆուտբոլիստին ռեկորդային 227 մլն եվրոյի դիմաց վաճառել, սակայն, ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, որ «շնաձկների» ղեկավարությունը Քեյնին չեն ցականում վաճառել իրենց անմիջական որևէ մրցակցի։
Նշենք, որ «Տոտենհեմի» ընդհանուր պարտքը կազմում է 820 մլն եվրո։
# Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Տոտենհեմ, տրանսֆերներ