Հարի Քեյնը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Հարի Քեյնը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

12/04/2020 - 12:52

«Տոտենհեմը» պարտքերի պատճառով, հնարավոր է, վաճառի ակումբի հարձակվող Հարի Քեյնին։ Այդ մասին տեղեկացրել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենի Մերֆին․

««Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է այն բանին, որ խառվնի ԱՊԼ-ի և Չեմպիոնների լիգայի չեմպիոնական պայքարին։ Այդ ամենը վերջնական տեսքի բերելու համար պակասում է միայն համաշխարհային մակարդակի կենտրոնական հարձակվողը։ Նրանք դրա մասին գիտեն, այդ իսկ պատճառով ձմռանը փորձում էին ձեռք բերել Էրլինգ Հալանդին։

Եթե Հարի Քեյնը հասանելի լինի թեկուզ ռեկորդային գնով, ապա «Յունայթեդի» կողմից անմտություն կլինի նրան ձեռքից բաց թողնելը։ Նրանք Անգլիայի ամենահարուստ ակումբն են, և ճիշտ ժամանակն է ֆինանսական հզորությունն օգտագործելու համար, որպեսզի ստանան երկրի գլխավոր հարձակվողին։

Քեյնի տեղափոխությունը ոչ միայն բազմաթիվ գոլերի երաշխիք կդառնա, այլև թույլ կտա Մարկուս Ռեշֆորդին ավելի օպտիմալ օգտագործել։ Ռեշֆորդը կկարողանա հանդես գալ իրեն ավելի հարմար դիրքում՝ եզրում։ Այդ կերպ նա կտեղաշարժվի կենտրոն և կդառնա գոլերի հեղինակ, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես Քեյնը կեզրափակի Բրունու Ֆերնանդեշի և Պոգբայի փոխանցումները»,- Մերֆիի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Մերֆիի տեղեկություններով «Տոտենհեմը» պատրաստ է խաղացողի ծառայություններից հրաժարվել 227 մլն եվրոյի դիմաց, ինչը ռեկորդային գումար է։ Ակումբի վարկային պարտքը կազմում է 820 մլն եվրո։ Բացի պարտքից՝ «Տոտենհեմը» վտանգի տակ է դնում հեռուստատեսային իարվունքի վաճառքից, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի հետ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023