Սոնը երկու շաբաթ կանցկացնի կարանտինում
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Տոտենհեմի» եզրային հարձակվող Հին Մին Սոնը Հարավային Կորեայից վերադառնալուց հետո երկու շաբաթ կգտնվի կարանտինում։ Այս ամենը կարվի անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Կորեան կորոնավիրուսի ամենամեծ հանգույցներից մեկն է։
Ֆուտբոլիստը չի այցելի ակումբի մարզաբազա և շփումներ չի ունենա թիմակիցների հետ։
Կորեացի խաղացողը ֆետրվարի սկզբին մեկնել էր հայրենիք՝ վիրահատության ենթարկվելու համար։ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Աստոն Վիլլայի» դեմ խաղում խաղացողը ձեռքի կոտրվածք էր ստացել։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, կորոնավիրուս, Հին Մին Սոն, Տոտենհեմ