Վալենսիայի խաղացողները դեմ են Ռոդրիգոյի վաճառքին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Վալենսիայի» խաղացողները դեմ են թիմի կենտրոնական հարձակվող Ռոդրիգո Մորենոյի վաճառքին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»։
«Վալենսիայի» ներկայացուցիչներից մեկը հայտարերել է, որ ակումբը պետք է պատրաստ լինի Ռոդրիգոյի վաճառքին՝ արտահայտելով ակումբի սեփականատեր Պետեր Լիմի դիրքորոշումը։ Այս ամենը դուր չի եկել ակումբի որոշ խաղացողների։
«Որպես ֆուտբոլիստ՝ ես այդ վաճառքը չեմ հասկանա։ Այս պահին մենք չենք կարող Ռոդրիգոյից ավելի լավ հարձակվողի հետ պայմանագիր կնքել»,- նշել է ակումբի ավագ Խոսե Գայան։
«Ցանկացած կարծիք, որը կարտահայտեմ ես, կարող է խոխել իրավիճակը, սակայն ես չեմ պատրաստվում բարդացնել այն»,- նշել է «չղջիկների» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը։
«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել խաղացողին, որն իր մեջ կներառի նաև խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք։ «Վալենսիան» 28-ամյա հարձակվողին գնահատում է 60 մլն եվրո և պարտադրում է կատալոնական ակումբին հետագայում գնել խաղացողի տրանսֆերը, իսկ «Բարսան» պատրաստ է տուգանք վճարել, եթե մրցաշրջանի ավարտին չցանկանա գնել խաղացողի տրանսֆերը։
Ռոդրիգո Մորենոն իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
# Ալբերտ Սելադես, Բարսելոնա, Խոսե Գայա, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, տրանսֆերներ