ՉԼ. «Սլովանը» դրամատիկ հաղթանակ է կորզել Շվեդիայի չեմպիոնից 🎥
ՉԼ. «Սլովանը» դրամատիկ հաղթանակ է կորզել Շվեդիայի չեմպիոնից 🎥
05/08/2026 - 14:02

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Մոլբյուին»։

Շվեդիայի չեմպիոնից 61-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացել է Էլիոթ Ստրուդը, որին Յայա Տուրեի գլխավորած թիմից 78-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանել է Սուլեյման Կամարան։

Երբ թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, Սլովակիայի չեմպիոնին 90+4-րդ րոպեին դրամատիկ ու կամային հաղթանակ է պարգևել Մանասե Կիանգան։

Transfermarkt-ը Կիանգայի տրանսֆերային արժեքը գնահատում է ընդամենը 10 հազար եվրո։

«Սլովանից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

Դիմակայության պատասպան մրցավեճը կկայանա օգոստոսի 11-ին, մեկնարկը` ժամը 22:15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026