Շիկու Կոնսեյսաուի հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային 🎥
Պորտուգալիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել Նիգերիային։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 75-րդ րոպեին խփել է «Յուվենտուսի» վինգեր Շիկու Կոնսեյսաուն` մրցակցի դարպասը գրավելով պտտեցրած հիասքանչ հարվածով։
Պորտուգալացիներից առաջին խաղակեսում աչքի էր ընկել նաև Պեդրու Նետում, իսկ նիգերիացիների գոլը խփել է Էկոր Ադամսը։
«Սելեսաոն» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին` ԱԱ-2026-ի K խմբի առաջին տուրում մրցելով ԿԴՀ-ի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml