Կոտ դ’Իվուարը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ֆրանսիային 🎥
Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի թիմ հետ` 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տանելով։
հանդիպման հերոս դարձավ «Փղերի» պաշտպան Գելա Դուեն, որը գրանցեց գոլ և ասիստ։
23-ամյա ֆուտբոլիստը, ի դեպ, Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեի ավագ եղբայրն է։
Կոտդիվուարցիներից գոլ խփեց նաև Ամադ Դիալոն, իսկ «Եռագույններից» աչքի ընկավ Ռայան Շերկին։
Կոտ դ’Իվուարի հավաքականը նախքան ԱԱ-2026-ն այլևս նախատեսված ընկերական հանդիպումներ չունի։
Ֆրանսիան, որը նույնպես կմասնակցի Մունդալին, հունիսի 8-ին կհանդիպի Հյուսիսային Իռլանդիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml