Եվրոպական թոփ-5 լիգաներում առաջին անգամ կին գլխավոր մարզիչ է նշանակվել 📸
«Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մուրի-Լուիզե Էտան, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
34-ամյա մասնագետը 2025թ. գլխավորում էր մայրաքաղաքային ակումբի կանանց Մ19 թիմը։ Նա մինչև այս աշխատել է միայն կանանց ֆուտբոլում։
Էտան եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչն է։
«Ունիոն Բեռլինը» Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 29 խաղում 32 միավոր է վաստակել ու 11-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բունդեսլիգա, Թոփ-5 առաջնություններ, Մարի-Լուիզե Էտա, Ունիոն-Բեռլին