Գատուզոն պաշտոնանկ կարվի 📸
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պաշտոնանկ կարվի, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալական ֆուտբոլում մոտ ապագայում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Գաբրիելե Գրավինան էլ, մեծ հավանականությամբ, կլքի երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնը։
«Սկուադրա աձուրին» Գատուզոյի գլխավորությամբ հանդես է գալիս 2025թ. հունիսին, 8 խաղում տարել է 6 հաղթանակ, կրել 2 պարտություն։
Իտալացիները, ԱԱ-2026-ի եվրոպական գոտու անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, երրորդ անգամ անընդմեջ չկարողացան որակավորվել Մունդիալին։
Իտալիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Գաբրիելե Գրավինա, իտալիայի հավաքական, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Ջենարո Գատուզո, Ֆաբրիցո Ռոմանո