Ձոֆ. «Սա ողբերգություն է»
Ձոֆ. «Սա ողբերգություն է»
01/04/2026 - 15:57

Լեգենդար, նախկին դարպասապահ Դինո Ձոֆը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի` աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր չնվաճելու մասին, հայտնում է LaPresse-ն։

«Արդյունքն այն է, ինչ կա, ուստի մեկնաբանություն չունեմ։ Երեք անգամ անընդմեջ աշխարի առաջնությունը բաց թողնելը ողբերգություն է, եթե խոսենք ֆուտբոլի լեզվով։ Կարող էինք խուսափել կատարվածից, բայց չեմ ուզում խորանալ այդ հարցի շուրջ։

Գատուզոյի և Գրավինայի մասին չեմ ուզում խոսել։ Դա տեղին չէ։ Մեկ-երկու անգամ կարող ես անհաջողակ լինել։ Երրորդ անգամ արդեն չես կարող որևէ բացատրություն տալ։

Քաղաքական գործիչները պետք է իրենց գործով զբաղվեն. պետք չէ խտացնել գույները։ Սպորտի հիմքն արդյունքն է, որը այսօր կարող է քո օգտին չլինել, բայց ամեն ինչ կարող է փոխվել, երբ հեռակա ծրագրեր ես ունենում։

Ցավոք, կա երիտասարդների սերունդ, որը երբեք Իտալիային չի տեսել աշխարհի առաջնությունում։ Խորհուրդ չէի տա նրանց օրինակ վերցնել Յանիկ Սիներից կամ «Ֆորմուլա 1»-ի պիլոտ Կիմի Անտոնելիից։ Պետք է տարբերել անհատական և թիմային սպորտաձևերը»,- ասել է «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահը։

«Սկուադրա աձուրին», եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, չի կարողացել նվաճել աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։

Իտալացիները նախորդ անգամ Մունդիալին մասնակցել են 2014 թվականին։ Նրանք վերջին անգամ մրցաշարում փլեյ-օֆֆ-ի հանդիպման մասնակցել են 2006թ. եզրափակիչում` 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։

Դինո Ձոֆն Իտալիայի հավաքականի կազմում 1968թ. դարձել է Եվրոպայի, իսկ 1982թ.` աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026