ԱԱ-2026-ի մասնակից հավաքականը պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին
Օտո Ադոն հեռացվել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է «սև աստղերի» մամուլի ծառայությունը։
Գանացիները 50-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էին գալիս 2024թ. մարտից, 22 խաղում տարել են 8 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։
Ադոն աֆրիկյան հավաքականը գլխավորել է նաև 2022 փետրվարից դեկտեմբեր` 12 խաղում տանելով 5 հաղթանակ, գրանցելով 3 ոչ-ոքի, կրելով 4 պարտություն։
Հիշեցնենք, որ Գանացիները կմասնակցեն աշխարհի 2026թ. առաջնությանը։ Մրցաշարի L նրանք կմրցեն Պանամայի, Խորվաթիայի ու Անգլիայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գանայի հավաքական, Մունդիալ-2026, Օտո Ադո