Աղբյուր. Մուլահուսեյնովիչի տրանսֆերը ռեկորդային գնով համաձայնեցվել է📸
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կտեղափոխվի «Պոգոն», հաստատում է լրագրող լրագրող Կամիլ Գլեբոցկին։
Լեհական ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար հայկական ակումբին կվճարի 1 միլիոն եվրո։
Բացի դա, Հայաստանի չեմպիոնը 28-ամյա հարձակվողի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։
Մուլահուսեյնովիչն ու Շեցին քաղաքը ներկայացնող ակումբը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
Kanalsportowy.pl-ն գրում է, որ «Նոան» Մուլահուսեյնովիչի տրանսֆերի համար «Պոգոնից» պահանջել է 1,5 միլիոն եվրո, սակայն բանակցությունների արդյունքում որոշել է համաձայնել համաձայնել լեհական ակումբի առաջարկին։ Ֆուտբոլիստի տրանսֆերին մոտ է եղել լեհական ևս ակումբ` «Ռակուվը»։
Transfermarkt-ի համաձայն` գործարքը կդադնա Fastex Պրեմիեր լիգայի պատմության մեջ տրանսֆերի ամենաթան վաճառքն ու կգերազանցի Էդգար Մալաքյանի ռեկորդը։
2012թ. հուլիզին Պլզենի «Վիկտորիան» (Չեխիա) Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի տեղափոխության համար «Փյունիկին» վճարել էր 750 հազար եվրո։
Նարդին Մուլահուսեյնովիչը նախորդ ամռանն էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից» 250 հազար եվրոյով տեղափոխվել «Նոա»։ Նա հայկական ակումբում 25 խաղում խփել է 9 գոլ, կատարել 4 ասիստ։
Կենտրոնական հարձակվողը 5 գոլով Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml