Պաշտոնական. «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը նոր ակումբ ունի 📸
Պաշտոնական. «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը նոր ակումբ ունի 📸
20/02/2026 - 13:04

Անվանի կիսապաշտպան Անդրե Գոմեշն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ՄԼՍ-ը ներկայացնող «Կալամբուս Քրյու», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ֆրանսիական «Լիլն» էր, որի կազմում հանդես է եկել 2022-23 և 2024-26 թվականներին, 53 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։

Գոմեշն առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։ Նա կատալոնական ակումբում 78 խաղում 3 գոլ ու 4 գոլային փոխանցում է գրանցել։

Կիսապաշտպանը նաև 5 արդյունավետ փոխանցում է կատարել Պորտուգալիայի ազգային հավաքականում անցկացրած 29 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026