Պաշտոնական․ Ռեալի դարպասապահը հանդես կգա Սեգունդան ներկայացնող ակումբում
Մադրիդի «Ռեալի» 20-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը մինչը մրցաշրջանի վերջը վարձակալական հիմունքներով հանդես կգա Սեգունդան ներկայացնող «Ռեալ Օվյեդոյի» կազմում։
Երիտասարդ դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Վալյադոլիդի» կազմում, սակայն «արքայական» ակումբը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել վարձակալությունը, քանի որ խաղացողը չէր ստանում բավարար խաղային պրակտիկա։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Վալյադոլիդի» կազմում չի մասնակցել որևէ հանդիպման, իսկ գավաթի շրջանակում մասնակցել է 2 հանդիպման։
«Օվյեդոն» Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում կայցած 22 խաղից հետո զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ վտանգավոր գոտուց առաջ լինելով ընդամենը 1 միավոր։
# Անդրեյ-Լունին, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալ Օվյեդո, Վալյադոլիդ