Here we go! Բենզեման նոր ակումբ կունենա 📸
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարիերան կշարունակի «Ալ Հիլալում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Գործարքի ֆինանսական կողմը չի բարձրաձայնվել։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիրը հրաժարվել է շարունակել խաղալ «Ալ Իթիհադում»։ Լեգենդար հարձակվողը սաուդյան ակումբի` նոր պայմանագրի առաջարկը համարել է «վիրավորական»։
38-ամյա հարձակվողն «Ալ Իթիահդում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 83 խաղում գրանցել է 54 գոլ ու 17 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Իթիհադ, Ալ Հիլալ, Կարիմ-Բենզեմա, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո