Գրանցվել է Չեմպիոնշիփի պատմության ամենահեռահար հարվածով գոլը 🎥
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի 21-րդ տուրում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Իպսվիչ Թաունին»։
Տանտերերից 43-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով հաշիվը 2:0 է դարձրել Աբդուլ Ֆաթավուն։
Sky Sports-ը, հղում անելով Opta վիճակագրական ընկերությանը, հայտնում է, որ գանացի վինգերը խփել է Չեմպիոնշիփի պատմության մեջ ամենահեռահար հարվածով գոլը` մրցակցի դարպասը գրավելով 65 յարդից (59,4 մետր)։
Ֆաթավուն Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում 4 գոլ ու 6 ասիստ է գրանցել։ 21-ամյա ֆուտբոլիստը «Լեսթերում» հանդես է գալիս 2023թ. օգոստոսից։
«Աղվեսները» 31 միավորով 8-րդ տեղ են բարձրացել, «Իպսվիչը» 34 միավորով 5-րդ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml