Մեսիի «Ինտեր Մայամին» հաղթեց Մյուլերի «Վանկուվերին»` նվաճելով ՄԼՍ-ի գավաթը 🎥
«Ինտեր Մայանին» ՄԼՍ-ի մեծ եզրափակիչում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Վանկուվերին»։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի ընկան Ռոդրիգո դե Պոլն ու Տադեո Ալենդեն, իսկ մրցակցի պաշտպան Էդիեր Օկամպոն ինքնագոլ գրանցեց։
ԱՄՆ-ը Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից երկու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Հյուրերի գոլը խփեց Ալի Ահմեդը։ Կանադական ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին նվաճեց ՄԼՍ-ի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml