Թիկնիզյան. «Հավաքականի հաջորդ խաղերին չմասնակցելու հավանականություն կար»
«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է իր շուրջ ստեղծված իրավիճակը.
«Եղիշե Մելիքյանի հետ առանձնազրույց ենք ունեցել, որը չպետք է դուրս գար հավաքականի ներքին խոհանոցից, բայց որևէ սարսափելի բան չկա։ Այո՛, հավաքականի հաջորդ խաղերին չմասնակցելու հավանականություն կար։ Այժմ ամեն ինչ անցյալում է։
Ուզում եմ Հայաստանի հավաքականին օգուտ տալ այնքան, որքան կարող եմ և որքան կհավատա ինձ մարզչական շտաբը։ Հավաքական կժամանեմ այնքան, որքան պետք է։
Կատարվածի փակագծերը չեմ կարող բացել։ Եղիշե Մելիքյանի հետ բացարձակ աշխատանքային հարաբերություններ ունեմ, ինչպես պետք է լիներ ցանկացած ֆուտբոլիստի և մարզչի միջև։ Մենք նպատակներ և առաջադրանքներ ունենք, որոնք պետք է միասին լուծենք։
Հաջորդ խաղերում կմրցենք շատ որակյալ հավաքականների դեմ։ Երևանում Հունգարիայի դեմ խաղը վճռորոշ կլինի։ Հաղթանակի դեպքում կշարունակենք փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր պահել։ Միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք խոշոր մրցաշարի ուղեգիր նվաճել»,- ասել է 26-ամյա պաշտպանը, որի խոսքը մեջբերում է Metaratings-ի թղթակից Նորիկ Սերոբյանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թիկնիզյանի` հավաքականում ապագան անորոշ է և ազգային թիմին չի օգնի նոյեմբերին կայանալիք խաղերում։ Նախանական տեղեկություններով` նա կոնֆլիկտ ուներ հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։
Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում կհանդիպի Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան