Իսպանիայի գավաթ. 3-րդ լիգայի հետնապահը սենսացիոն հաղթանակ է տարել 🎥
Իսպանիայի գավաթ. 3-րդ լիգայի հետնապահը սենսացիոն հաղթանակ է տարել 🎥
29/10/2025 - 17:42

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում երկրի երրորդ լիգան` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Օրենսեն» սեփական դաշտում 4:2 հաշվով սենսացիոն հաղոանակ է տարել Լա լիգայում հանդես եկող «Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ։

Հյուրերից հաշիվը 17-րդ րոպեին բացել է Յոսիպ Բրեկալոն, որին գալիսիական ակումբը պատասխանել է 53-րդ րոպեին Յերին Ռամոսի խփած գոլով։

61-րդ րոպեին Լուկա Իլիչը կրկին առաջ է մղել «Ռեալ Օվիեդոյին»։ Երբ թվում էր, թե Լուիս Կարիոնի գլխավորած թիմը կհաղթի ու կշարունակի պայքարը, 90+4-րդ րոպեին Այման Ջելբատը խփել է «Օրենսեի» երկրորդ պատասխան գոլը` խաղը տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում Օմար Ուհդադիի ու Ամին Բուսայգի գոլերի շնորհիվ տանտերերը կարողացել են դնել հանդիպման վերջակետը` տանելով սենսացիոն հաղթանակ։

Նշենք, որ «Օրենսեն» շատ անհաջող է մեկնարկել 2025/26 մրցաշրջանում և Սեգունդա Բ-ի 9 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել` 5 միավորով զբաղեցնելով վերջին` 20-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025