Մբապեն Լա լիգայում հիասքանչ ցուցանիշով զիջում է միայն Ռոնալդուին 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայում 1990թ. ի վեր ամենարագը 40 գոլ խփած ֆուտբոլիստներին։
Այդ ցուցանիշով լավագույնը Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը Պրեմիերայում 40 գոլ խփել է ընդամենը 41 խաղում։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի ցուցանիշը շատ մոտ էր կրկնելուն «արքայական» ակումբի ներկայիս հարձակվող Կիլիան Մբապեն, որը 42-րդ խաղում է խփել 40-րդ գոլը։
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն Լա լիգայում 40-րդ գոլը խփել է 48-րդ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաև Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոն։ Հնգյակը եզրափակել է Լուիս Սուարեսը («Բարսելոնա», 50 խաղ)։
Լավագույն տասնյակում են նաև Բեբետոն («Դեպորտիվո», 58 խաղ), Ռուդ վան Նիստելռոյը («Ռեալ Մադրիդ», 61), Հրիստո Ստոյիչկովը («Բարսելոնա», 65), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա», 65) և Նեյմարը («Բարսելոնա», 68)։
Համեմատության համար` նշենք, որ Լա լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին («Բարսելոնա» 474 գոլ) Պրեմիերայում 40 գոլի սահմանը հատել է միայն 89-րդ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեբետո, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Հրիստո Ստոիչկով, Նեյմար, Ռադամել Ֆալկաո, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոնալդո, Ռուդ վան Նիստելռոյ