Թրիլեր Անդալուզիայում. «Բարսան» ձախողվեց` խոշոր հաշվով պարտվելով «Սևիլիային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» Անդալուզիայում` «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում 1:4 հաշվով պարտվեց «Սևիլիային»։
Տանտերերից հաշիվը 13-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, 36-ամյա չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։
«Սևիլիայի» առավելությունը 36-րդ րոպեին կրկնապատկեց Իսակ Ռոմերոն։ Նախքան ընդմիջում` 45-7-րդ րոպեին, «բլաուգրանայից» հաշիվը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը։
Երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, բայց չկարողացավ խփել երկրորդ պատասխան գոլը։
76-րդ րոպեին կատալոնական ակումբից հաշիվը կարող էր հավասարեցնել Ռոբերտ Լևանդովսկին, սակայն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։
Փոխարենը 90-րդ րոպեին Խոսե Անխել Կարմոնան խփեց «Սևիլիայի» երրորդ գոլը, իսկ 90+6-ին Ակոր Ադամսը դրեց հանդիպման վերջակետը։
«Բարսան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց, 19 միավորով նահանջեց երկրորդ տեղ` առաջատարությունը զիջելով Մադրիդի «Ռեալին»։ «Արքայական» ակումբն ունի 21 միավոր։
«Սևիլիան» 13 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am