ԿԼ. Բարսեղյանի ասիստը չի օգնել «Սլովանին» խուսափել պարտությունից 🎥
ԿԼ. Բարսեղյանի ասիստը չի օգնել «Սլովանին» խուսափել պարտությունից 🎥
03/10/2025 - 08:58

Բրատիսլավայի «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է ֆրանսիական «Ստրասբուրգին»։

Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 64-րդ րոպեին ասիստ է կատարել Ռահիմ Իբարհիմին։

Սլովակիայի չեմպիոնը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 23-ին` մրցակցի դաշտում մրցելով «ԱԶ Ալկմարին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025