Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել Սերբիայի Սուպերլիգայում 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 8-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 7:1 հաշվով ջախջախել է Պանչևոյի «Ժելեզնիչարին»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը երրորդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Կատային։
26-ամյա ֆուտբոլիստն առաջին ասիստն է կատարել Սուպերլիգայում։
«Ցրվենա Զվեզդան» հաղթել է անցկացած բոլոր 6 խաղերում ու 18 միավորով առաջին տեղում է։ «Ժելեզինչարը» 12 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am