ԱԱ-2026-ի որակավորում. Իռլանդիայի հայտացուցակը Հայաստանի ու Հունգարիայի դեմ խաղերում
Իռլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Գլխավոր մարզիչ Հեյնիր Հատլգրիմսոնը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Կուվին Կելեհեր («Բրենթֆորդ», Անգլիա), Գևին Բազունու («Սաութհեմփթոն», Անգլիա), Մարկ Թրավերս («Էվերթոն», Անգլիա)։
Պաշտպաններ – Մեթ Դոհերթի («Վուլվերհեմթոն», Անգլիա), Ջեք Օ’Բրայան («Էվերթոն»), Նաթան Քոլինզ («Բրենթֆորդ»), Դարա Օ’Շի («Իպսվիչ Թաուն», Անգլիա), Ջիմի Դան (ՔՊՌ, Անգլիա), Բոսուն Լավալ («Սթոք Սիթի», Անգլիա), Լիեմ Սքեյլզ («Սելթիկ», Շոտլանդիա), Ռայան Մենինգ («Սաութհեմթոն»)։
Կիսապաշտպաններ – Ջոշ Քալեն («Բարնլի», Անգլիա), Ջեյսոն Նայթ («Բրիսթոլ Սիթի», Անգլիա), Ջեք Թեյլոր («Իփսվիչ Թաուն»), Կիլիան Ֆիլիպս («Սեյնթ Միրեն», Շոտլանդիա)։
Հարձակվողներ – Էվան Ֆերգյուսոն («Ռոմա», Իտալիա), Ադամ Այդահ («Սելթիկ»), Թրոյ Փերոթ («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ), Քեյսի Մաքաթիր, Սեմի Սմոդիչ, Չիդոզիե Օգբենե (բոլորը` «Իպսվիչ Թաուն»), Ֆին Ազազ («Միդլսբրո», Անգլիա), Մայքի Ջոնսթոն («Վեսթ Բրոմվիչ», Անգլիա)։
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում սեպտեմբերի 9-ին կմրցի Իռլանդիայի դեմ։
Իռլանդացիները մինչև այդ սեպտեմբերի 6-ին սեփական դաշտում կհանդիպեն Հունգարիայի հավաքականին։
Հայաստանի հավաքականն էլ նույն օրը Երևանում կընդունի Պորտուգալիայի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իռլանդիայի հավաքական, Հայաստան-Իռլանդիա, Հայաստանի-հավաքական, Հեյնիր Հատլգրիմսոն, Մունդիալ-2026