«Ման. Յունայթեդը» հրաժարվել է 115 միլիոնով տրանսֆեր իրականացնելուց

«Ման. Յունայթեդը» հրաժարվել է 115 միլիոնով տրանսֆեր իրականացնելուց

17/08/2025 - 17:53

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբային, գրում է The Athletic-ը։

«Բրայթոնը» բանակցությունների ընթացքում մանկունիական գրանդից կամերունցի ֆուտբոլիստի համար պահանջել է 115 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Ճայերի» ֆինանսական հսկայական պահանջից հետո բանակցությունները փակուղի են մտել. «Յունայթեդը» հրաժարվել է Բալեբային ձեռք բերելու գաղափարից։

21-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից, 77 խաղում 4 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023