ՊՍԺ-ն ֆանտաստիկ combeack-ով հաղթեց «Տոտենհեմին»` դառնալով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր 🎥

ՊՍԺ-ն ֆանտաստիկ combeack-ով հաղթեց «Տոտենհեմին»` դառնալով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր 🎥

14/08/2025 - 00:52

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ն Իտալիայի Ֆրիուլի քաղաքում մրցեց Եվրոպա լիգայի գործող հաղթող «Տոտենհեմի» դեմ։

Լոնդոնյան ակումբը մինչև 85-րդ րոպեն անչափ վստահ հանդիպում էր անցկացնում և Միկի վան դե Վենի ու Քրիստիան Ռոմերոյի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։

Այդուհանդերձ, Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը կամային անչափ բարձր որակներ դրսևորեց ու comeback արեց։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 85-րդ րոպեին հաշիվը կրճատեց Լի Կան Ինը, իսկ 90+4-ին երկրորդ պատասխան գոլը խփեց Գոնսալու Ռամուշը։ Հիմնական ժամանակն ավարտեց 2:2 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզեցին 11-մետրանոցների միջոցով։

«Պարի Սեն-Ժերմենի» խաղացողները հաղթեցին 4:3 ու նվաճեցին տիտղոսը։

Այսպիսով, ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023