ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» որակավորման փլեյ-օֆֆ փուլում է 🎥
Չեմպիոնների լիգայի որակովորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի Ռայկո Միտիչի անվան «Մարականա» ստադիոնում մրցեց լեհական «Լեխի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լեհաստանի չեմպիոնի նկատմամբ։
Պատասխան խաղում կողմերը ոչ-ոքի գրանցեցին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց Շերիֆ Նդիայեն, իսկ հյուրերի պատասխան գոլը 90+3-ին խփեց Միքայել Իշակը։
Սերբական ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
«Ցրվենա Զվեզդան» դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» դեմ։
«Լեխն» էլ եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում ու որակորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի բելգիական «Գենկին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am