ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. ՊՍԺ-ի հայտացուցակը 📸
ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։
Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարվորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։
Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Լուկաս Բերալդո, Մարկինիոս, Լյուկա Էրնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Վիլիամ Պաչո։
Կիսապաշտպաններ – Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինիա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։
Հարձակվողներ – Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հայտացուցակից դուրս է մնացել հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Իտալացին հեռացվել է թիմից։
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Իտալիայի Ուդինե քաղաքի «Ֆրիուլի» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիս-Էնրիկե, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Տոտենհեմ