ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության անցկացման օրն ու վայրը
Աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում, հայտնում է ESPN-ը։
Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Լաս Վեգասի աշխարհահռչակ «Սֆեր» գնդաձև շենքում, որի գլխավոր դահլիճը տեղավորում է մոտ 17 հազար մարդ։
Վիճակահանության ժամանակ կձևավորվեն խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր հավաքականները։ 2026 թ. մարտին կկայանան մրցաշարի միջմայրցամաքային անցումային հանդիպումները։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կկայանա 2026 թ. հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026