ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթ. Մեսիի ասիստների դուբլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել է մեքսիկական «Ատլասին»։
Ամերիկյան ակումբից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը երկու ասիստ է կատարել։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի են ընկել Տելասկո Սեգովիան ու Մարսելո Վեյգանդտը։ Վերջինն իր թիմին հաղթանակ է պարգևել 90+6-րդ րոպեին։
«Ատլասի» գոլը խփել է Խոսե Լոսանոն։
Նշենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթին մասնակցում է 36 ակումբ։ 18-ը ներկայացնում են ՄԼՍ-ը, 18-ը` Մեքսիկայի առաջնությունը, որոնք բաժանված են երկու մեծ խմբի։ Խմբերից պայքարը կշարունակեն լավագույն չորս ակումբները։ Յուրաքանչյուր ակումբ երեքական հանդիպում կանցկացնի խմբում։
«Ինտեր Մայամին» 3 միավորով ՄԼՍ-ի խմբում երրորդն է, «Ատլասը» 16-րդն է Liga MX-ի պայքարում։
«Ինտեր Մայամին» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին և կմրցի «Նեկասկայի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 3:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից