ԱԱԱ. Ռամոսի «Մոտերեյը» ջախջախել է «Ուրավային»` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին` երրորդ տուրում «Մոնտերեյը» Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում մրցել է ճապոնական «Ուրավայի» դեմ։
Մեքսիկական ակումբը տպավորիչ հանդիպում է անցկացրել և 4:0 հաշվով ջախջախել մրցակցին։
Դոմենեկ Տորենի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Խերման Բերտերամեն, մեկական գոլ էլ խփել են Նելսոն Դեոսան ու Խեսուս Կոռոնան։
«Մոնտերեյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը։
E խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Ինտեր» (Իտալիա) 2:0 «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)
Խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- «Ինտեր» – 7 միավոր
- «Մոնտերեյ» – 5
- «Ռիվեր Փլեյթ» – 3
- «Ուրավա» – 0
Այսպիսով, «Ինտերն» ու «Մոնտերեյը» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում, իսկ «Ռիվեր Փլեյթը» և «Ուրավան» ավարտեցին մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից