Վերջին հույսի խախտում Մխիթարյանի նկատմամբ ու կարմիր քարտ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Ռիվեր Փլեյթին»։
Հանդիպման բեկումնային դրվագներից եղավ 65-րդ րոպեին արգենտինական ակումբի պաշտպան Լուկաս Մարտինեսի` «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ թույլ տված վերջին հույսի խախտումը։
Այդ դրվագում Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն մեն-մենակ կմնար մրցակցի դարպասապահ Ֆրանկո Արմանիի դիմաց, եթե Մարտինեսը սահանկումով չկասեցներ նրան։
Հանդիպման գլխավոր մրցավար Իլգիզ Տանտաշևը կարմիր քարտով պատժեց Մարտինեսին ու հեռացրեց նրան դաշտից։
Նշենք, որ «ներաձուրին» հաղթական երկու գոլն էլ խփել է քանակական առավելություն ստանալուց հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ խկարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից