Պաշտոնական. «Բարսելոնան» կվերադառնա «Կամպ Նոու» ստադիոն
«Բարսելոնան» 2025/26 մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Բլաուգրանան» ստադիոն վերադարձից հետո առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի խաղում։
ESPN-ի տեղեկություններով` մրցաշրջանի ընթացքում «Կամպ Նոուի» վերանորոգման աշխատանքները կշարունակվեն վերին յարուսներում։
Սպասվում է, որ «Բարսելոնան» Լա լիգայի նոր մրցաշրջանը կսկսի երեք արտագնա խաղով, ինչից հետո «Կամպ Նոուն» կկարողանա ընդունել մինչև 50-60 հազար երկրպագու։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» նախորդ երկու մրցաշրջաններում տնային հանդիպումներն անցկացրել են Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լա-լիգա