Հայտնի են դարձել Էրլինգ Հալանդի տրանսֆերի մանրամասները
Դորտմունդի «Բորուսիան» անցնող օրերին պայմանագիր կնքեց «Զալցբուրգի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, տրանսֆերի համար դորտմունդյան ակումի համար վճարել է 45 մլն եվրո։ «Զալցբուրգը» տրանսֆերից ստացել է 20 մլն եվրո, խաղացողի հայրը՝ 10 մլն եվրո, իսկ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան՝ 15 մլն եվրո։
Նորվեգացի խաղացողի տրանսֆերը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Առաջին երկու տարիներին խաղացողի աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո, իսկ հաջորդ տարիներին կհասնի մինչև 8 մլն եվրո։ Նշվում է նաև, որ երրորդ տարում համաձայնագրի մեջ կսկսի գործել հրաժարագրի կետ, սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան է կազմելու հրաժարագինը։
# Բորուսիա-Դորտմունդ, Զալցբուրգ, Էրլինգ Հալանդ