Գասպերինին կհեռանա «Ատալանտայից» և մոտ է իտալական այլ անվանի ակումբ գլխավորելուն
Ջան Պիերո Գասպերինին որոշել է հեռանալ «Ատալանտայից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
67-ամյա մասնագետն իր որոշման մասին արդեն հայտնել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարությանը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկաւթյուններով` Գասպերինին այժմ մոտ է «Ռոման» գլխավորելուն։
«Ջալոռոսին» իտալացի մասնագետի հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Հռոմեական ակումբում նրա աշխատավարձը կլինի տարեկան 5 միլիոն եվրո։
Գասպերինին «Ատալանտան» մարզում էր 2016 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 439 խաղում տարել է 228 հաղթանակ, գրանցել 101 ոչ-ոքի, կրել 110 պարտություն։ «Ներաձուրին» մարզչի հետ նվաճել է իր պատմության մեջ միակ տիտղոսը` 2024 թ. դառնալով Եվրոպա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատալանտա, Նիկոլո Սկիրա, Ջանպիերո Գասպերինի, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո